Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Կարեն Կարապետյանն անդրադարձավ դատարանների գերծանրաբեռնվածության ռիսկերին և տվեց հանձնարարական

Կարեն Կարապետյանն անդրադարձավ դատարանների գերծանրաբեռնվածության ռիսկերին և տվեց հանձնարարական

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության նիստում անդրադարձավ դատարանների գերծանրաբեռնվածության խնդրին և տվեց համապատասխան հանձնարարական: «Դատարանների գործունեության վերաբերյալ մի շարք բողոքներ վերաբերում են դատական գործերի տևողությանը: Պետք է արձանագրել, որ դատական գործերի քննության երկար տևողությունը պայմանավորված է նաև օբյեկտիվ պատճառներով»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց վարչապետը՝ ավելացնելով, որ 2016 թվականի ընթացքում դատարաններում առկա են եղել 133 հազար քաղաքացիական գործեր:
«Դատարանների նման գերծանրաբեռնվածությունը լուրջ ռիսկեր է առաջացնում արդարադատության արդյունավետության և մատչելիության տեսակետից»,-նշեց Կարապետյանը:

Ելնելով վերոնշյալից և դատարանների բեռնաթափման անհրաժեշտությունից՝ կառավարության ղեկավարը ՀՀ արդարադատության նախարարին հանձնարարեց վերհանել առկա քաղաքացիական գործերի այն տեսակները, որոնք կազմում են գերակշիռ մասը և ներկայացնել համապատասխան առաջարկություններ և անհրաժեշտության դեպքում հարցը քննարկել շահագրգիռ մարմինների հետ: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am