Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Հայկական բանակն ունի լավագույն ռազմաբժշկական ծառայությունը. Պաշտպանության նախարար

Հայկական բանակն ունի լավագույն ռազմաբժշկական ծառայությունը. Պաշտպանության 
նախարար

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական բանակն ունի լավագույն ռազմաբժշկական ծառայությունը, ինչը հետևանք է հանրապետությունում  ռազմական բժիշկների մասնագիտական բարձր որակի, հատկապես, եթե դա վերաբերում է վիրաբուժությանը, վերակենդանացման բաժանմունքի աշխատանքին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հունիսի 28-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: Նրա խոսքով` չնայած վերջին ամիսներին զինվորների կյանքի համար սպառնալիքներին, բժիշկների հետևողական աշխատանքի շնորհիվ հնարավոր  եղավ փրկել զինծառայողների կյանքն ու վերականգնել նրանց առողջությունը: 

«Բայց այստեղ դեռ շատ անելիքներ կան: Թեև բժիշկների մասնագիտական որակավորումը շատ բարձր է, այդուհանդերձ, ընդհանուր բժշկական ծառայության կազմակերպումը դեռ բազմաթիվ բացեր ունի՝ սկսած վարչարարությունից, վերջացրած գերժամանակակից տեխնոլոգիաների ներդրմամբ: Այս ուղղությամբ ևս ունենք ծրագրեր, որոնք առաջիկայում կփորձենք կյանքի կոչել»,- ասաց Սարգսյանը:

Նախարարը նաև տեղեկացրեց, որ առողջապահության նախարարության հետ քննարկում են Վարդենիսի, Սիսիանի և Բերդի զինվորական հոսպիտալների և  քաղաքացիական հիվանդանոցների միավորման հարցը: Նրա դիտարկմամբ` հոսպիտալներն ավելի լավ են հագեցած, քան քաղաքացիական հիվանդանոցները,  հաճախ քաղաքացիները բուժօգնության համար դիմում են  հոսպիտալներ: Սարգսյանի խոսքով` հոսպիտալները  ռազմավարական նշանակություն ունեն, բայց որպեսզի այդ ներուժը  չպահեն զուտ պոտենցիալ հեռանկարի համար,  նպատակահարմար է, որ քաղաքացիական բնակչությանը լիարժեք ծառայություն կարողանան մատուցել:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am