Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Երևանում պաշտոնապես բացվեց «Ռիբոկ» սպորտային ակումբը

Երևանում պաշտոնապես բացվեց «Ռիբոկ» սպորտային ակումբը
ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում պաշտոնապես բացվեց «Ռիբոկ» սպորտային ակումբը: Բացման խորհրդանշական կարմիր ժապավենը կտրեցին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և «Ռիբոկ» սպորտային ակումբի սեփականատերեր Արմենուհի և Պետրոս Գևորգյանները: Ներկա էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

«Ռիբոկ»-ը Հայաստանում և տարածաշրջանում առաջին անգամ է ներկայացվում: Ակումբի շինարարությունը մեկնարկել է 2015 թվականին, ավարտվել` 2017 թվականի հունիսին: Ծրագրի արժեքը կազմում է 23 մլն եվրո: Կենտրոնը կառուցվել է միջազգային չափանիշներով` «Ռիբոկ» ընկերության հսկողությամբ և հագեցվել է ֆիթնես ոլորտում առաջատար 40 ընկերությունների լավագույն սարքավորումներով:

«Ռիբոկ»-ի պաշտոնական ներկայացուցիչ Դենիել Ալվարեսը լրագրողների հետ զրույցում նշեց, որ հայաստանյան թիմի հետ համագործակցության արդյունքները գոհացուցիչ են:

«Հետխորհրդային երկրներից մեզ շատ են դիմում «Ռիբոկ»-ի ներկայացուցչություն ունենալու համար, մենք Հայաստանում տեսանք այդ պոտենցիալը և մեզ դուր եկավ հայաստանյան թիմի առաջարկությունների հետաքրքիր փաթեթը: Մենք շատ ուրախ ենք համագործակցության համար, արդյունքները գոհացուցիչ են: Այստեղ լավագույն պայմաններն են ստեղծված»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց Դենիել Ալվարեսը:

«Ռիբոկ» սպորտային ակումբի  գլխավոր հիմնադիր տնօրեն Արմենուհի Գևորգյանը նշեց, որ իրենք ներկայացնում են ճկուն փաթեթներ: Ակումբը կարող է տարեկան սպասարկել շուրջ 15 հազար մշտական հաճախորդի, որոնք կարող ենք ձեռք բերել մեկամսյա, եռամսյա, վեցամսյա և տարեկան այցելության փաթեթներ: Այցելուները կարող են օգտվել լողավազանի, ֆիտնեսի, ջրային աերոբիկայի, մարզասրահի ծառայություններից:

«Ի դեպ, մենք ունենք սերֆինգի հարթակ, որն ամենամեծերից է աշխարհում և առաջինը` փակ տարածքում: Միաժամանակ կարող է սահել 4 հոգի, լավագույն մասնագետները պատրաստ են սովորեցնել: Այն հնարավորություն է ստեղծում զարգացնել թե սերֆինգը, թե սպորտային տուրիզմը Հայաստանում»,-ասաց Արմենուհի Գևորգյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am