Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Ընդդիմությունը խորհրդարանում պահանջելու Է հետաքննչական հանձնախումբ ստեղծել Մուխթարլըի գործով

Ընդդիմությունը խորհրդարանում պահանջելու Է հետաքննչական հանձնախումբ ստեղծել Մուխթարլըի գործով
 ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Եվրոպական Վրաստանը» մտադիր Է Վրաստանի օրենսդիր մարմնում առաջադրել ադրբեջանցի լրագրող Աֆղան Մուխթարլըի գործով հետաքննչական հանձնախումբ ստեղծելու հարցը: Կուսակցությունում հայտարարում են, որ գործով անկախ հետաքննությունը պարտադիր Է, քանի որ Վրաստանում հետաքննչական մարմինները կորցրել են հասարակայնության վստահությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Գրուզիա Online»-ին:

«Իրավապահ մարմինների նկատմամբ վստահություն չկա, նրանք իրենք են մասնակցել այդ ամոթալի գործին: Ես չեմ շահարկելու, մենք ամեն ինչ կանենք, որպեսզի այդ հարցը լրջորեն քննարկվի եւ, հուսով եմ, մեծամասնության գեթ մի մասը ողջամտություն կդրսեւորի»,-հայտարարել Է կուսակցության ներկայացուցիչ Սերգի Քափանաձեն:

Հանցագործությունը թաքցնելու մեջ իշխանությանը մեղադրում Է նաեւ «Միասնական ազգային շարժումը»:

«Այժմ նրանք փորձում են կամ մեղմացնել, կամ ընդհանրապես թաքցնել եւ ապաակտուալացնել հանցագործությունը, բայց պատասխանատվությունից ոչ ոք չի խուսափի, քանի որ նրանք շատ խորն են խրվել հանցագործության մեջ. մի բան Է, որ տեղի Է ունեցել հանցագործություն, եւ մեկ այլ բան, երբ, սկսած իշխանության վերին Էշելոններից, բոլոր առաջատար քաղաքական դեմքերը թաքցնում են այդ հանցագործությունը եւ դառնում դրա մասնակիցը»,-հայտարարել Է կուսակցության ներկայացուցիչ Ռոման Գոցիրիձեն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am