Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Ղրղզստանը կրթական ոլորտում հետաքրքրված է Հայաստանի փորձով

Ղրղզստանը կրթական ոլորտում հետաքրքրված է Հայաստանի փորձով

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը հունիսի 28-ին ընդունել է Ղրղզստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության պատվիրակությանը ՂՀ Ազգային ժողովի սոցիալական հարցերի, կրթության, գիտության, մշակույթի և առողջապահության հանձնաժողովի նախագահ Չ. Բեկիշևայի գլխավորությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության և գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից,ՂՀ ԿԳՆ պատվիրակությունը Հայաստանում էուսումնասիրելու Հայաստանում դասագրքերի` սովորողներին տրամադրման և  բաշխման կարգը, մասնավորապես, «Դասագրքերի և տեղեկատվական տեխնոլոգիաների շրջանառու հիմնադրամի» գործունեությունը:

Նախարարի տեղակալի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են կրթության և գիտության ոլորտում երկու երկրների միջև համագործակցության զարգացման, ինչպես նաև փորձի փոխանակման հարցեր: Նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը ներկայացրել է ՀՀ կրթական համակարգը, մասնավորապես, անդրադարձ է եղել դպրոցների ֆինանսավորման կարգի, միասնական քննությունների անցկացման, ուսումնական հաստատությունների բեռնվածության, տնօրենների ընտրության և այլ հարցերի: Պատվիրակության անդամներին առավելապես հետաքրքել է ՀՀ դպրոցական դասագրքերի հրատարակության հետ կապված հարցեր: Ըստ Մանուկ Մկրտչյանի` այս ոլորտում իրականացվող երկարատև և հետևողական քաղաքականության արդյունքում այսօր Հայաստանում ձևավորվել է հրատարակչությունների լիարժեք ցանց:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև կրթության ոլորտի վերաբերյալ այլ հարցեր: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am