Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հայաստանը 2018 թվականի ապրիլից հետո համապետական հրամանատարաշտաբային զորավարժություն կանցկացնի

Հայաստանը 2018 թվականի ապրիլից հետո համապետական հրամանատարաշտաբային 
զորավարժություն կանցկացնի

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վիգեն Սարգսյանը միջնորդել է, որպեսզի  համապետական հրամանատարաշտաբային զորավարժությունն անցկացվի 2018 թվականի ապրիլից հետո: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, հունիսի 28-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հիշեցրեց, որ Հայաստանում նման զորավարժություն անց էր կացվել երկու տարի առաջ: Նրա խոսքով` այն պետությունը խաղաղից պատերազմականի բերելու շատ կարևոր մի ուսումնական գործընթաց է:

«Սակայն հաշվի առնելով, որ 2018 թվականի ապրիլին որոշումների կայացման համակարգը որոշակի փոփոխություններ է կրելու, ավելի նպատակահարմար է այդ զորավարժությունն անցկացնել այդ փոփոխությունները ներդնելուց հետո, որպեսզի հնարավոր լինի լիարժեք փորձարկել այդ որոշումների կայացման գործընթացը պրակտիկ կյանքում և կիրառելի պահել այն անհրաժեշտ դեպքերի համար»,- ասաց Սարգսյանը:

Անդրադառնալով զինվորական ծառայության օրենսդրական կարգավորումների մեջ սահմանադրությունից բխող բազմաթիվ հարցերի շտկման խնդիրներին՝ նախարարը նշեց, որ առաջիկա օրերին ավարտվում է ներգերատեսչական քննարկումների փուլը, և արդեն այս ամսվա ավարտին կառավարության բոլոր գործընկերներին կուղարկվեն իրենց կողմից ներկայացված բոլոր առաջարկները:

«Թեև մեր վերջնաժամկետը այս տարվա դեկտեմբերն էր, մենք համարեցինք, որ այդ փոփոխություններն այնքան կարևոր և խորքային են, որ պետք է թույլ տայինք բավականաչափ ժամանակ դրանք ներդնելու համար` մինչև 2018 թվականին ապրիլին տեղի ունենալիք կառավարման համակարգի վերջնական փոփոխությունները: Որպեսզի բոլորը կարողանան հասկանալ իրենց դերը կառավարման համակարգում պաշտպանական որոշումների կայացման համատեքստում»,- ասաց Սարգսյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am