ԵՄ-ն պաշտոնապես երկարացրեց ՌԴ-ի դեմ սահմանված տնտեսական պատժամիջոցները
15:06, 28 Հունիս 2017
ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպական միությունը պաշտոնապես վեց ամսով երկարացրել Է Ռուսաստանի նկատմամբ սահմանված տնտեսական պատժամիջոցները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է ԵՄ-ի խորհրդի՝ հունիսի 28-ի հայտարարության մեջ:
Սահմանափակումները կգործեն մինչեւ 2018 թվականի հունվարի 31-ը: Մինչ այդ դրանք հաստատվել Էին մինչեւ 2017 թվականի հուլիսի 31-ը:
Ինչպես նշվում Է, որոշումն ընդունվել Է միաձայն: Դա արվել Է հունիսի 22-23-ին ԵՄ-ի մասնակից երկրների ղեկավարների գագաթնաժողովում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի եւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի՝ Մինսկի համաձայնությունների կատարման թեմայով զեկույցից հետո:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում