Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Խորհրդարանում արդյունավետ աշխատանքին նպաստում է իշխանություն-ընդդիմություն երկխոսությունը. Միհրան Հակոբյան

Խորհրդարանում արդյունավետ աշխատանքին նպաստում է իշխանություն-ընդդիմություն երկխոսությունը. Միհրան Հակոբյան

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի նման փոքր, բայց մեծ արտաքին քաղաքական խնդիրներ ունեցող պետության մեջ առանց խորհրդարանական դիվանագիտության հնարավոր չէ լուրջ խնդիրներ լուծել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՀՀ ԱԺ պատգամավոր Միհրան Հակոբյանը:

«Այսօրվա աշխարհը ենթադրում է շատ ավելի արագ գործընթացներ, քան սրանից 10 տարի առաջ էր: Այսօր ինֆորմացիոն տեխնոլոգիաները թույլ են տալիս, որ արտաքին քաղաքական գործընթացները շատ ավելի արագ զարգանան, եւ այս պայմաններում մեծանում է խորհրդարանականների դիվանագիտական գործառույթների դերը: Մենք պետք է փաստենք, որ խորհրդարանական դիվանագիտությունը մեծագույն ներուժ ունի իրացնելու ոչ միայն երկկողմ, այլեւ միջազգային բազմակողմ հարթակներում»,-ասաց պատգամավորը:

Նրա խոսքով՝ Հայաստանի խորհրդարանը ներկայիս կազմով ի զորու է բավականին արդյունավետ  աշխատանք տանել խորհրդարանական համակարգում:

«Քաղաքական ուժերի տեսանկյունից այսպես լավ ներկայացված խորհրդարանում երկխոսության նորմալ գործընթաց է նկատվում.  վերջին շրջանի անցուդարձից նկատելի է, որ գոնե կան իշխանություն եւ ընդդիմություն քննարկումները, ընդդիմությունը ակտիվ է կառուցողական քննադատությունների, առաջարկների տեսանկյունից: Այս պարագայում հնարավոր չէ , որ աշխատանքն արդյունավետ չլինի, եւ հատկապես՝ արտաքին քաղաքական, խորհրդարանական տիրույթում»,-եզրափակեց Միհրան Հակոբյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am