Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Արևային կայանի մրցույթին մասնակցելու համար նախարարություն են դիմել 20 ընկերություն

Արևային կայանի մրցույթին մասնակցելու համար նախարարություն են դիմել 20 
ընկերություն

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում 55 մեգավատտ արևային կայանի մրցույթը աննախադեպ մեծ արձագանք առաջացրեց:  «Արմենպրես»-ի հաղորդմամբ, հունիսի 28-ին Գերմանա-հայկական հիմնադրամի շրջանակում իրականացվող «Վերականգնվող էներգիայի խրախուսում» վարկային ծրագրի շահառուների համար կազմակերպվող սեմինարի ժամանակ ասաց ՀՀ էներգետիկ  ենթակառուցվածքների  և  բնական  պաշարների  նախարարի տեղակալ Հայկ Հարությունյանը: 

 «Հետաքրքրությունը բավականին մեծ  է նման չափի կայանի մրցույթի համար: Համաշխարհային բանկի ներկայացուցիչները, ովքեր մեզ աջակցում են այս գործընթացում, նշում էին, որ 6-8 դիմորդ բավական է գործընթացում հաջողության հասնելու համար»,- ընդգծեց Հարությունյանը:

Նրա խոսքով`  նախարարության են դիմել տարբեր մայրցամաքների երկրներից`Հարավային Կորեայից, ԱՄՆ-ից, Աֆրիկական երկրներից, Իրանից, Գերմանիայից և այլն:

«Գնահատման փուլի ավարտից հետո արդեն կներկայացվի այն ընկերությունների ցանկը, որոնք նախաորակավորվել են, և դրանց միջև կանցկացվի մրցույթ»,- ասաց Հարությունյանը:

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների  և  բնական պաշարների նախարարի տեղակալ Հայկ Հարությունյանը նախաորակավորման անցկացման անհրաժեշտությունը նրանում է, որպեսզի ֆիքսվեն այն նվազագույն պայմանները, որոնք կազմակերպությունները պետք է բավարարեն:

«Դա կապված է արևային էներգիայի ոլորտում փորձի, ֆինանսական կարողությունների   առկայության հետ: Օրինակ` որպես նախապայման նշված է, որ 55 մեգավատտ արևային կայանի համար պետք է դիմող ընկերությունը նախկինում 100 մեգավատտ կայան կառուցած լինի , որից մեկը պետք է լինի 50 մեգավատտանոց և առնվազն երկու երկրներում ունենա գործող կայաններ: Հուսով եմ, մրցույթը կլինի մրցունակ, որի արդյունքում հետագայում կստանանք արևային էներգիայի ցածր սակագին»,- եզրափակեց Հարությունյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am