Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Symantec-ում «պատվաստանույթ» են գտել շորթիչ-վիրուսի դեմ

Symantec-ում «պատվաստանույթ» են գտել շորթիչ-վիրուսի դեմ
ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Symantec հակավիրուսային ընկերությունը պնդում Է, որ գտել Է այն վիրուսի տարածումը կանգնեցնելու միջոցը, որը մեկ օր առաջ ախտահարել Է Ուկրաինայի եւ Ռուսաստանի խոշոր ընկերությունների համակարգերը: Ընկերության մասնագետները վստահացնում են, որ օգտատերն իր համակարգչի վարակումը կանխելու համար բավական Է, որ մեկ դատարկ ֆայլ ստեղծի C:\Windows-ի թղթապանակում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

Symantec-ում լուծումն անվանում են «պատվաստանյութ» Misha վիրուսի դեմ, որը ծածկագրում Է օգտատիրոջ համակարգի տվյալները եւ վերծանման փոխարեն պահանջում 300 դոլար վճարել բիթքոյիններով:

Իր համակարգչում վիրուսի տարածումը կանգնեցնելու համար օգտատերը պետք Է C:\Windows-ի թղթապանակում ստեղծի "perfc" անվանումով դատարկ ֆայլը՝ «սոսկ ընթերցման համար» պարամետրով:

Մի շարք այլ ընկերությունների փորձագետներ, որոնք աշխատում են կիբեռանվտանգության բնագավառում, հաստատում են, որ մեթոդը գործում Է: «Պատվաստանյութը», սակայն, թույլ Է տալիս վիրուսից վտանգազերծել միայն անհատական համակարգիչները: Ըստ որում դրանք մնում են վիրուսի կրողներ, այսինքն՝ կարող են այլ մեքենաներ վարակել իրենց ցանցում: Իսկ թե ինչպես ամբողջովին կանգնեցնել կիբեռգրոհը, առայժմ հասկանալի չԷ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am