Վագրակատուներն զբոսաշրջիկներին զարմացրել են արտասովոր ձայներով
12:56, 28 Հունիս 2017
ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վագրակատուներն զբոսաշրջիկներին զարմացրել են մլավելու կարողությամբ: Գիշատիչներին պատկերող տեսանյութը Twitter-ի իր Էջում հրապարակել Է however օգտատերը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Դատելով կադրերից՝ կենդանիներն զբոսաշրջիկների ավտոմեքենային են մոտեցել սաֆարիի ժամանակ եւ սկսել են մլավել:
«Ես չգիտեի, որ վագրակատուները մլավում են: Ես միշտ կարծել եմ, որ նրանք գռմռում են, ամբողջ կյանքում սխալված եմ եղել»,-գրել Է հոլովակի հեղինակը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում