Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Երևանում ամառը հագեցած կլինի հետաքրքիր ու բազմաոճ բացօթյա համերգներով և կինոցուցադրություններով

Երևանում ամառը հագեցած կլինի հետաքրքիր ու բազմաոճ բացօթյա համերգներով և 
կինոցուցադրություններով

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանյան ամառը երաժշտական բոլոր ուղղությունների սիրահարներին հնարավորություն կտա բաց երկնքի տակ ունկնդրել իրենց սիրած երաժշտությունը և դիտել իրենց նախընտրած կինոնկարները: Հուլիսի 2-ից օգոստոսի 26-ը յուրաքանչյուր շաբաթ և կիրակի Երևանի տարբեր հրապարակներում, այգիներում և պուրակներում Մշակույթի նախարարության նախաձեռնությամբ «Տապ չկաԛ» կարգախոսի ներքո տեղի կունենան ռոք, ջազ, փոփ, ֆոլկ համերգներ, ինչպես նաև բացօթյա կինոցուցադրություններ: Այս մասին հունիսի 28-ին լրագրողների հետ հանդիպմանը խոսեցին նախաձեռնության հեղինակներն ու աջակիցները:

«Այս խելահեղ նախաձեռնությունը պատկանում է ՀՀ մշակույթի նախարարության երիտասարդ աշխատակիցներին: Ամառային, գունեղ ծրագիր է սպասում բոլորիս: Ընդգծեմ, որ բավականին ծախսատար միջոցառում է, սակայն մեզ օգնում են մեր  աջակիցները, որոնց թիվը, հուսամ, կմեծանա: Սա արվում է քաղաքի կյանքը տոն դարձնելու համար»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը:

Ծրագրի հեղինակ Շողակաթ Մլքե-Գալստյանի խոսքով` նախաձեռնության նպատակը քաղաքի երաժշտական ճաշակը փոխելն է: «Համերգներին հնչելու են ռոք, փոփ, ջազ, ֆոլկ:  Ցուցադրվելու են այն կինոնկարները, որոնք մեծ ջանքերով նկարահանվել են տարվա ընթացքում: Ուզում ենք դրանք հասանելի դարձնել հանրության լայն շրջանակին»,-ասաց նա:

Շողակաթը հավելեց, որ սա վարակիչ նախաձեռնություն է, որը դուր է գալիս բոլորին, և իրենք ձգտում են շաբաթ, կիրակի օրերը հետաքրքիր անցկացնելու մշակույթ ձևավորել:

Համերգները տեղի կունենան Կասկադի հարակից տարածքում, Շառլ Ազնավուրի անվան հրապարակում, Կարապի լճի մոտ, իսկ կինոցուցադրություններ կկազմակերպվեն Սիրահարների, Թումոյի այգիներում, Գայի արձանի հարակից տարածքում:

 Նախաձեռնության նպատակներից մեկը մեր ժամանակներում գործող երաժշտական խմբերին ներկայացնելը, նրանց ստեղծած մշակութային արժեքները հասանելի դարձնելն է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am