Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ՊՊԾ գնդի գործով դատական նիստը հետաձգվեց. ոստիկանների և ամբաստանյալների միջև տեղի ունեցավ քաշքշուկ

ՊՊԾ գնդի գործով դատական նիստը հետաձգվեց. ոստիկանների և ամբաստանյալների 
միջև տեղի ունեցավ քաշքշուկ

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում դատավոր Արտյուշ Գաբրիելյանի  նախագահությամբ  չմեկնարկած հետաձգվեց ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի գրավման գործով 14 մեղադրյալների երրորդ դատական նիստը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նախագահող դատավորը նշեց, որ դատական նիստերի դահլիճում բացակաները շատ են, ուստի ստիպված է հետաձգել դատական նիստը:  Հաջորդ դատական նիստը նշանակվել է հուլիսի 12-ին՝ ժամը 11-ին:

Մինչ դատական նիստի մեկնարկը քաշքշուկ տեղի ունեցավ ոստիկանության ծառայողների և ամբաստանյալ Արեգ Կյուրեղյանի, Սմբատ Բարսեղյանի ու Մխիթար Ավետիսյանի միջև: Ոստիկաններն ամբաստանյալներին հեռացրեցին դատական նիստերի դահլիճից:

Արայիկ Խանդոյանի պաշտպան Արա Ղարագյոզյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ Արեգ Կյուրեղյանը փորձել է գրությամբ կապվել պաշտպանի հետ, ինչից հետո սկսվել է միջադեպը։ 

Պաշտպանների մի մասը ներկա չի գտնվել նիստերի դահլիճում, քանզի հրաժարվել են դատական կարգադրիչների կողմից զննության ենթարկվել՝ որակելով այն որպես խուզարկություն:  

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am