Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Եղիսաբեթ Բ-ի եկամուտների ռեկորդային աճ Է սպասվում. Telegraph

Եղիսաբեթ Բ-ի եկամուտների ռեկորդային աճ Է սպասվում. Telegraph
 ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Բ թագուհու ամենամյա եկամուտները 2018 – 2019 ֆինանսական տարում (սկսվում Է ապրիլին) կհասնեն ռեկորդային մակարդակի՝ 82,2 միլիոն ֆունտ ստեռլինգի (շուրջ 105 միլիոն դոլար): Հունիսի 27-ին այս մասին հայտնել Է The Daily Telegraph թերթը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Նախորդ տարվա համեմատությամբ եկամուտների նման գրեթե կրկնապատիկ ավելացումը կապված Է Crown Estate ընկերության հաջող ձեռնարկչական գործունեության հետ, որը Եղիսաբեթ Բ-ի անունից կառավարում Է արքայական ունեցվածքը, եւ առաջիկա տասնամյակում ամենամյա պետական օժանդակման՝15-ից մինչեւ 25 տոկոս ավելացման հետ, որը Եղիսաբեթ Բ-ին վճարվում Է՝ հաշվի առնելով Բուքինգհեմի պալատի նորոգումը:

Նախնական գնահատումներով՝ բազմաթիվ, այդ թվում վերականգնման աշխատանքները 2017 – 2027 թվականներին կնստեն 369 միլիոն ֆունտ ստեռլինգ (գրեթե 470 միլիոն դոլար):

Օրենսդրության համաձայն՝ Crown Estate-ն իր ամբողջ շահույթը փոխանցում Է Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարարությանը: Գերիշխանին պահելու չափը, որը վճարվում Է բրիտանացի հարկատուների միջոցներից, որոշվում Է երկրի խորհրդարանի կողմից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am