Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

ՊԵԿ նախագահը վստահեցնում է՝ ցանկացած ոք կարող է առանց խոչընդոտների ապրանք ներմուծել Հայաստան

ՊԵԿ նախագահը վստահեցնում է՝ ցանկացած ոք կարող է առանց խոչընդոտների 
ապրանք ներմուծել Հայաստան

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը վստահեցնում է, որ ցանկացած ոք կարող է ապրանք ներմուծել Հայաստան առանց խոչընդոտների: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով հարցին, թե սահմանը բա՞ց է բոլոր ներկրողների առաջ, ով ինչ ցանկանա, կարո՞ղ է ներկրել, ՊԵԿ նախագահը դրական պատասխան տվեց. «Հարյուր տոկոսով: Դուք բերեք մի փաստ, որ ինչ-որ մեկն ուզում է մի բան ներկրել, և հարկային ու մաքսային մարմինները խոչընդոտում են»:

Լրագրողներից մեկի հարցին, թե քանի ընկերություն է շաքարավազ ներկրում, ՊԵԿ նախագահն ընդգծեց, որ 20-ից ավելի ընկերություններ ներկրում են: Վարդան Հարությունյանը դժվարացավ պատասխանել հարցին, թե քանի ընկերություն է բանանի ներկրմամբ զբաղվում:

Անդրադառնալով հարցին՝ եթե մրցակցությունը ապահովված է, ինչո՞ւ գնանկում չկա՝ Վարդան Հարությունյանն ասաց, որ դրա պատճառը հարկերի ավելացումն է: «Բնական է, որ եթե նախկինում ստվերում էին գործում, բայց այսօր ստվերում չեն գործում որոշ ընկերություններ, գնի վրա դա որոշակի ազդեցություն պետք է ունենար»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց նա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am