Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Բահրեյնի ԱԳՆ-ն Կատարին սպառնացել Է տարածաշրջանի երկրների «միջամտությամբ»

Բահրեյնի ԱԳՆ-ն Կատարին սպառնացել Է տարածաշրջանի երկրների «միջամտությամբ»
 ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բահրեյնի արտաքին գործերի նախարար Հալեդ բեն Ահմեդ ալ Խալիֆան Կատարին սպառնացել Է «արտակարգ տարածաշրջանային միջամտությամբ», եթե Դոհան չցանկանա կատարել տարածաշրջանի երկրների հետ ձեռք բերված պայմանավորվածությունները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Կատարը պետք Է կամ պաշտպանի տարածաշրջանում գործող համակարգը եւ պաշտպանության շուրջ տարածաշրջանի երկրների եւ համաշխարհային խոշոր գործընկերների հետ երկկողմ ընդհանուր պայմանավորվությունները, կամ նրան սպասում Է արտակարգ տարածաշրջանային միջամտություն»,- գրել Է ալ Խալիֆան Twitter-ի իր միկրոբլոգում:

Նրա խոսքով՝ Կատարը գնացել Է իրադրության ռազմական սրման՝ հարեւան երկրների հետ դիվանագիտական հակամարտության սկսվելուց հետո երկիր հրավիրելով օտարերկրյա զինվորականների:

«Կատարի հետ հակամարտության հիմքը քաղաքականության եւ անվտանգության հարթությունում Է, դրանում ռազմական բաղադրիչ, օտարերկրյա բանակների եւ զրահատեխնիկայի առկայություն չի եղել. դա ռազմական սրում Է, որի համար պատասխանատվություն Է կրում Կատարը»,-գրել Է նա սոցիալական ցանցի իր միկրոբլոգում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am