Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

ԱՄՆ-ում սպիտակապոչ եղջերուները կռվել են՝ հետեւի ոտքերի վրա կանգնած

ԱՄՆ-ում սպիտակապոչ եղջերուները կռվել են՝ հետեւի ոտքերի վրա կանգնած
ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Տեխասի նահանգի Բնապաշարների եւ վայրի բնության պահպանության գործակալության աշխատակիցները տեսանյութ են նկարահանել, որում պատկերված են սպիտակապոչ երկու եղջերուներ, որոնք կռվում են հետեւի ոտքերի վրա կանգնած: Տեսագրությունը հրապարակված Է Facebook-ում գերատեսչության Էջում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Կենդանիների մենամարտը հայտնվել Է անտառում տեղադրված տեսախցիկներից մեկի օբյեկտիվում: Գործակալության աշխատակիցներն այն կարծիքին են, որ եղջերուները կռվում Էին ուտելիքի ոչ մեծ բաժնի պատճառով: :

Սպիտակապոչ (վիրջինյան) եղջերուն Հյուսիսային Ամերիկայում առավել տարածված տեսակներից Է: Այս կաթնասունները բնակվում են Կանադայի հարավից մինչեւ Պերու ընկած տարածքներում եւ Բրազիլիայի հյուսիսում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am