Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ԵԽԽՎ-ի քաղաքական խումբը անվստահություն հայտնեց Ագրամունտին

ԵԽԽՎ-ի քաղաքական խումբը անվստահություն հայտնեց Ագրամունտին
ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի հինգ հիմնական քաղաքական խմբերից մեկը՝ Եվրոպայի ժողովրդական կուսակցությունը, ձայների մեծամասնությամբ քվեարկել Է ԵԽԽՎ-ի ներկայիս ղեկավար Պեդրո Ագրամունտին անվստահություն հայտնելու օգտին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին հաղորդել Է կազմակերպության աշխատակազմի մի աղբյուր: «Մեծամասնությունը քվեարկեց Ագրամունտին անվստահություն հայտնելու օգտին»,-ասել Է նա՝ հրաժարվելով նշել ստույգ թվեր:

ՌԻԱ Նովոստիի տվյալներով՝ անվստահության քվեի օգտին քվեարկել Է 38 պատգամավոր, դեմ՝ 26-ը: Ձեռնպահ են մնացել երկուսը:

Ավելի վաղ ԵԽԽՎ-ի կանոնադրային մարմնի՝ Բյուրոյի նիստում, ոչ մի հատուկ հայտարարություն չի արվել Ագրամունտի հետ կապված իրադրության վերաբերյալ: Ապրիլյան նստաշրջանի սկզբում ԵԽԽՎ-ի ղեկավարը սխալ Է համարել իր մարտյան ուղեւորությունը Սիրիա, դրանից անմիջապես հետո եվրախորհրդարանականները պահանջել են քվեարկություն անցկացնել անվստահության քվեի շուրջ: Սակայն կազմակերպության կանոնակարգը ընտրովի պաշտոններից, մասնավորապես ԵԽԽՎ-ի ղեկավարի պաշտոնից, հեռացման մեխանիզմներ չի ենթադրում: Նա կարող Է պաշտոնը թողնել միայն կամավոր:

Նստաշրջանի աշխատանքի վերջին օրը ԵԽԽՎ-ի կանոնադրային մարմինը որոշել Է, որ Ագրամունտը չի կարող հայտարարություններ անել եւ ուղեւորությունների մասնակցել Վեհաժողովի անունից: Բյուրոն կանոնակարգի հանձնաժողովի ղեկավար Լիլիան Մորի Պասկեին հանձնարարել Է պատրաստել փաստաթղթի նախագիծ, որում արծարծվում Է Վեհաժողովի կողմից ԵԽԽՎ-ի կանոնակարգում ուղղումներ կատարելու հնարավորությունը՝ խոսնակի պաշտոնազրկման ընթացակարգ սահմանելու համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am