Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Վարդան Արամյանը կարևորում է պետական պարտք-ՀՆԱ հարաբերակցության կայունացումն ու նվազումը

Վարդան Արամյանը կարևորում է պետական պարտք-ՀՆԱ հարաբերակցության կայունացումն ու նվազումը

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը պետական պարտքի մեծացումն անվանական առումով խնդիր չի համարում։ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ՀՀ 2016թ.պետական բյուջեի կատարման հաշվետվության քննարկման ժամանակ, պատասխանելով ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանի հարցին, ՀՀ ֆինանսների նախարարն ընդգծեց, որ ակնհայտ է, որ եթե եկամուտները չեն հերիքում ծախսերը կատարելու համար, բնականաբար, պետք է պարտք վերցնել։

«Առանց դրա հնարավոր չէ: Ընդ որում, եթե նայենք, ընկերություններն էլ միայն կապիտալով չեն բավարարվում: Նրանք ներդրում են կապիտալը, հետո մտնում են փոխառու շուկաներ և այնտեղից միջոցներ են վերցնում, որպեսզի կարողանան զարգանալ: Բոլոր ընկերություններն էլ իրենց մոտ պարտքի ցուցանիշ ունեն»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Արամյանը:

Նա հավելեց, որ Հայաստանը շարունակելու է պարտք վերցնել, սակայն կարևորը ոչ թե անվանական պարտք վերցնելն է, այլ կամաց-կամաց հարաբերական ցուցանիշների կարգավորումն է: «Մենք պետք է աստիճանաբար հասնենք նրան, որ ՀՆԱ-պետական պարտք հարաբերակցությունը կայունանա կամ որոշ չափով նաև նվազի, որովհետև վերջին տարիներին աճը մեզ մոտ շատ կտրուկ է: Որքան մենք կարողանանք նվազեցնել այդ հարաբերակցությունը, այնքան ավելի հանգիստ միջավայրում լինենք: Մյուս կողմից՝ մենք գիտենք, որ պետք է որոշակի պարտք վերցնենք, որ տնտեսական աճ լինի: Այսինքն, եթե կարողանում ենք հասնել նրան, որ մեր տնտեսությունն ավելի արագ է աճում, քան պարտքը, դա նշանակում է, որ նորմալ քաղաքականություն ենք իրականացնում: Սրան պետք է ուշադրություն դարձնենք»,- նշեց նախարարը:

Նրա խոսքով՝ պետական պարտք-ՀՆԱ ցուցանիշը պետք է կայունանա ի հաշիվ ՀՆԱ-ի աճի: «Մենք պետք է այստեղ շատ ուշադիր լինենք, որ չկրկնենք Հունաստանի ձախողումը: Երբ Հունաստանը փորձեց կարգավորել պարտք-ՀՆԱ ցուցանիշը, գնաց պարտքերի շատ ուժեղ կրճատումների՝ առանց հաշվի առնելու, որ իրենց տնտեսության գերակշիռ մասն առնչվում էր պետական հատվածին: Նրանք առանց ռեֆորմների գնացին պարտքի կտրուկ կրճատման, ինչն ավելի խորացրեց խնդիրըՏարիներ շարունակ Հունաստանը տնտեսական անկումներ է ունեցել»,- ընդգծեց Վարդան Արամյանը:

Նրա գնահատմամբ՝ ճիշտ քաղաքականությունը պարտք վերցնելն է, և այդ պարտքը պետք է հիմնականում ծառայեցնել կապիտալ ծախսերին, ինչպես նաև ջանքեր գործադրել, որպեսզի ընթացիկ ծախսերն էլ որոշակի վերաիմաստավորվեն՝ տնտեսության արտադրողականության բարձրացման համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am