Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Վեց մարդ է տուժել Նյուքասլում հետիոտներին ավտոմեքենայով վրաերթի ենթարկելու հետևանքով

Վեց մարդ է տուժել Նյուքասլում հետիոտներին ավտոմեքենայով վրաերթի ենթարկելու 
հետևանքով

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավտոմեքենան մխրճվել է Անգլիայի հյուսիս-արևելքում գտնվող Նյուքասլ-ապոն-Թայն քաղաքի մզկիթի մոտ հավաքված մարդկանց խմբի մեջ, իր «Թվիթեր»-ում հայտնել է The Daily Mail թերթը։

«Ավտոմեքենան անցել է Նյուքասլի մզկիթի մոտ կրոնական տոնին հավաքված մարդկանց խմբի միջով»,- ասվում է հաղորդագրության մեջ։

«Ոստիկանությունը հետաքննություն է վարում պարզելու համար, թե ինչ է իրականում տեղի ունեցել, սակայն մենք տվյալ պահին չենք համարում, որ դա ահաբեկչության հետ կապված միջադեպ է։ Ոստիկանությունը ձերբակալել է 42-ամյա կնոջ, որը ներկայում գտնվում էոստիկանության բաժանմունքում»,- ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, նշվում է Նորթումբերլենդ կոմսության ոստիկանության կոմյունիկեում։

Ինչպես տեղեկացնում է բրիտանական Sky News հեռուստաալիքը՝ հղում անելով նույն կոմսության շտապ օգնության ծառայությանը, «Ռոյալ Վիկտորիա» հիվանդանոց է տեղափոխվել 6 մարդ, այդ թվում՝ 3 երեխա։

Նյուքասլ-ապոն-Թայնում տեղի ունեցածն անմիջապես գրավել է սևեռուն ուշադրություն և մտավախություն առաջացրել, որ խոսքը կարող է գնալ ահաբեկչական գործողության մասին՝ հաշվի առնելով, որ վերջին երեք ամիսներին Մեծ Բրիտանիայում տեղի է ունեցել ահաբեկչական 4 հարձակում։  Դրանցից վերջինը տեղի է ունեցել հունիսի 19-ին, երբ կարդիֆցի 47-ամյա Դարեն Ջոն Օսբորնը դիտավորությամբ մխրճվել էր Լոնդոնի հյուսիս-արևելքում գնտվող մզկիթի մոտ հավաքված մուսուլմանների բազմության մեջ։ Այդ միջադեպի արդյունքում զոհվել էր 1, վիրավորվել՝ 10 մարդ։

Լուսանկարը՝ AP Photo/Scott Heppell/ՏԱՍՍ


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am