Անցնում ենք բուն ամառային ռեժիմի. Գագիկ Սուրենյանը՝ Հայաստանում առաջիկա եղանակի մասին
12:56, 24 Հունիս 2017
ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ողջ տարածքում օդի ջերմաստիճանը հունիսի 24-28-ը աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով, հունիսի 27-28-ին հովտային շրջաններում հասնելով +35...+36 աստիճանի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը: «Այսօրվանից անցնում ենք բուն ամառային ռեժիմի: Ցիկլոնային գործունեությունը գրեթե վերանում է, իր տեղը զիջելով Իրաքից ներթափանցող արևադարձային տաք օդային հոսանքներին»,-գրել է նա:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում