Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Ինչու ընդդիմությունը չէր կարող կողմ լինել կառավարության ծրագրին. մեկնաբանում է Գագիկ Մինասյանը

Ինչու ընդդիմությունը չէր կարող կողմ լինել կառավարության ծրագրին. մեկնաբանում 
է Գագիկ Մինասյանը

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եթե ընդդիմությունն ՀՀ ազգային ժողովում կողմ քվեարկեր կառավարության 5 տարվա գործունեության ծրագրի հաստատմանը, ապա պետք է բացատրեր, թե ինչու է ընդդիմություն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ`այս մասին հունիսի 23-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը: Նրա խոսքով` կառավարության գործունեության 5 տարվա ծրագիրն այն հիմքն է, որով պետք է զարգանա մեր տնտեսությունը:

«Եթե ընդդիմությունը համակարծիք է այն սկզբունքներին, թիրախներին, ճանապարհներին, որոնք ներկայացված են ծրագրում, ապա պետք է բացատրի, թե ինչու է ընդդիմություն»,- նշեց Մինասյանը:

Հունիսի 22-ին Ազգային ժողովը հավանություն տվեց կառավարության գործունեության ծրագրին: Ծրագրին հավանություն տալու մասին հարցին կողմ քվեարկեցին 64, դեմ՝ 31 պատգամավոր: Քվեարկությունից առաջ Ազգային ժողովի «Ծառուկյան» և «Ելք» խմբակցությունները հայտարարել էին կառավարության ծրագրին դեմ քվեարկելու մասին:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am