Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Հարավային Կորեան բալիստիկ հրթիռի հաջող փորձարկումներ Է կատարել. Yonhap

Հարավային Կորեան բալիստիկ հրթիռի հաջող փորձարկումներ Է կատարել. Yonhap
ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարավային Կորեան գործողության փոքր շառավղով սեփական մշակման «Հյոնմու-2» բալիստիկ հրթիռի հաջող փորձարկումներ Է կատարել, որը կարող Է թիրախներ խոցել մինչեւ 800 կիլոմետր հեռավորության վրա: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունիսի 23-ին հայտնել Է Yonhap գործակալությունը:

«Դա կլինի սպառազինությունների մեր համակարգի հանգուցային բաղադրիչը Հյուսիսային Կորեայի կողմից հարձակման դեպքում»,- գործակալությունը մեջբերել Է նախագահական վարչակազմի ներկայացուցչի խոսքը:

Փորձարկումներն իրականացվել են Սեուլից 200 կմ հեռավորության վրա գտնվող զինափորձարանում, դրանս ներկա Է եղել Կորեայի Հանրապետության նախագահ Մուն Չժե Ինը: Սա վերջին ժամանակներս արդեն չորրորդ նման արձակումն Է, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am