Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Արթիկի վթարային շենքի բնակիչների խնդիրը կքննարկվի Կարեն Կարապետյանի մոտ

Արթիկի վթարային շենքի բնակիչների խնդիրը կքննարկվի Կարեն Կարապետյանի մոտ

ԵՐԵՎԱՆ,  23 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձավ այս գիշեր Արթիկ քաղաքում բնակելի շենքի քարաթափման դեպքին և հետաքրքրվեց իրավիճակի մասին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն ասաց, որ շենքը գտնվում է Արթիկի 8-րդ թաղամասում:

«Տեղի է ունեցել քարաթափում, բնակիչները տարհանվել են, մարզպետը տեղում է եղել: Այժմ բնակիչներն ապրում են այլ տարածքներում: Խնդրում ենք Արտակարգ իրավիճակների նախարարությանն արագ ուսումնասիրություն կատարել իրավիճակի վերաբերյալ»,- ասաց Լոքյանը:

ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանն էլ նշեց, որ տարհանումից հետո 11 ընտանիք վերադարձել է վթարված շենք, ինչը, նախարարի խոսքով, ճիշտ չէ:

Կարեն Կարապետյանն առաջարկեց կառավարության նիստից հետո հավաքվել իր մոտ ՝ խնդրին լուծում տալու համար: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am