Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Շիրակի մարզային փրկարարական վարչությունը կազմակերպեց հերթական հրամանատարաշտաբային ուսումնավարժությունը

Շիրակի մարզային փրկարարական վարչությունը կազմակերպեց հերթական 
հրամանատարաշտաբային ուսումնավարժությունը

 ԳՅՈՒՄՐԻ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱԻՆ Շիրակի մարզային փրկարարական վարչությունը հունիսի 22-ին կազմակերպեց հերթական տարեկան հրամանատարաշտաբային ուսումնավարժությունը: Այս անգամ այն վերաբերում էր Կառնուտի ջրամբարի պատվարի փլուզման սպառնալիքի դեպքում բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպմանը: Մինչ գործնական աշխատանքերի իրականացումը, վարժանքների մասնակիցներն իրավիճակին ծանոթացան Շիրակի մարզպետարանում, ապա Արևիկ և Ախուրյան համայնքներում անցկացվեցին ուսումնավարժության գործնական պարապմունքները:Ըստ իրավիճակի՝ տեղի էր ունեցել Կառնուտի ջրամբարի փլուզում, որի հետեւանքով ջրի տակ հայտնվելու վտանգի առջեւ էին կանգնած Շիրակի մարզի Արեւիկ եւ Ախուրյան համայնքները: Անհրաժեշտ էր բնակչության տարհանում:

Ջրհեղեղի հետեւանքով տեղի էր ունեցել նաեւ էլեկտրալարերի վնասում, բռնկվել էր հրդեհ:Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ըստ ուսումնական պլանի՝ ԱԻՆ Շիրակի մարզային փրկարարական վարչության աշխատակիցները նախ Արեւիկ համայնքում տարհանեցին երեխաներին, ապա փրկարաները շտապելով Ախուրյան համայնքի մանկապարտեզ, որը եւս գտնվում էր ռիսկային գոտում, կանոնակարգված կերպով շենքից տարհանեցին երեխաներին, ապա աշխատակազմին, և նրանց բարեհաջող տեղափոխեցին անվտանգ տարածք: Ախուրյան համայնքում նաեւ վնասվել էին էլեկտրալարերը, բռնկվել էր հրդեհ, վառվում էր կառույցի պահակի սենյակը: Հրշեջ-փրկարարները, ժամանելով դեպքի վայր, նախ մեկուսացրեցին, ապա հանգցրեցին կրակը, որից հետո համապատասխան սարքավորումներով փորձեցին փլատակների տակից գտնել պահակին:Ուսումնավարժանքին մասնակցում էին Շիրակի փոխմարզպետ Սերյան Պետրոսյանը, ԱԻՆ Շիրակի փրկարարական վարչության պետ Արթուր Կարապետյանը, համապատասխան բոլոր կառույցների ու համայնքների ղեկավարները: Շիրակի փրկարարական վարչության պետ Արթուր Կարապետյանը, կարեւորելով նման ուսումնավարժանքների դերը, տեղեկացրեց, որ այս պահին մարզում ոչ մի սելավատարի փլուզման վտանգ չկա:«Այս պահին ավարտվում են Արթիկի սելավատարի մաքրման աշխատանքները: Այն իրականացված է 80-ից 90 տոկոսով: Կարելի է լավ գնահատել կատարված աշխատանքը: Պլանային աշխատանքներ են կազմակերպվել նաեւ Կապսի ջրամբարում: Մարզում առկա է ե՛ւ ծանր, ե՛ւ թեթեւ ուժի ինժեներական տեխնիկա: Անհրաժեշտության դեպքում առաջին աշխատանքները կարող են միանշանակ իրականացնել»,-նշեց Արթուր Կարապետյանը:

Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am