Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Հիդրոօդերևութաբանության ծառայությունը կարկտավտանգավոր ամպեր է վնասազերծել ՀՀ երեք մարզում

Հիդրոօդերևութաբանության ծառայությունը կարկտավտանգավոր ամպեր է 
վնասազերծել ՀՀ երեք մարզում

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հիդրոօդերևութաբանության ծառայության հակակարկտային 107 կայանքներից հունիսի 22-ին, ժամը 13:28-ից մինչև 14:36-ը Արմավիրի մարզի Նոր Արտագերս, Տանձուտ, Ալաշկերտ, Մրգաշատ, Բամբակաշատ, Արաքս, Մայիսյան, Նալբանդյան, Գետաշեն, Շենավան, Բերքաշատ, Արազափ, Արգավանդ, Ջանֆիդա, Մարգարա, Նոր Կեսարիա, Արևադաշտ, Ամասիա, Արևիկ, Եղեգնուտ, Ակնալիճ, Արշալույս, Ծաղկալանջ, Արագած, Լեռնամերձ, Աղավնատուն, Ամբերդ, Այգեշատ (Էջմ.), Այգեշատ (Արմ.) և Փշատավան համայնքների տարածքներում ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 3 ամպ, կատարվել է 25963 կրակոց:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, հունիսի 22-ին, ժամը 13:35-ից մինչև 17:28-ը ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության հակակարկտային 25 կայանքներից Արագածոտնի մարզի Աղձք, Ուջան, Կոշ, Փարպի, Ղազարավան, Կարբի և Օհանավան համայնքների տարածքներում ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 3 ամպ, կատարվել է 3207 կրակոց:

Հունիսի 22-ին, ժամը 14:44-ից մինչև 15:32-ը ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության հակակարկտային 8 կայանքներից Կոտայքի մարզի Եղվարդ, Նոր Երզնկա և Արգել համայնքների տարածքներում ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 882 կրակոց:

Հունիսի 22-ին, ժամը 16:26-ից մինչև 16:43-ը ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության հակակարկտային 5 կայանքներից Արմավիրի մարզի Բագարան և Երվանդաշատ համայնքների տարածքներում ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 702 կրակոց:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am