Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությանը պետք է համարժեք պատասխան տրվի. Ալավերդյան

Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությանը պետք է համարժեք պատասխան տրվի. 
Ալավերդյան

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի կողմից շփման գծում սադրիչ գործողություններին պետք է համարժեք պատասխան տրվի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` հունիսի 22-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ գործադիր տնօրեն, ՀՀ առաջին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը: Նրա  խոսքով` չպետք է լավատեսորեն մոտենալ ԵԱՀԿ Մինսկի խմբի ոչ այնքան հասցեական հայտարարություններին, այլ պետք է կարողանալ նոր մոտեցում մշակել և առաջարկել ԵԱՀԿ Մինսկի խմբին:

«Ադրբեջանական կողմը, թիրախավորելով մարդկանց, շարունակում է իր ագրեսիվ քաղաքականությունը վարել՝ սադրիչ գործողություններ իրականացնելով շփման գծում: Պետք է ի մի բերվի Ադրբեջանի վարած քաղաքականությունը և նոր մոտեցումներ  առաջարկվեն ԵԱՀԿ Մինսկի խմբին»,- ընդգծեց Ալավերդյանը:

Հայաստանի առաջին օմբուդսմենի կարծիքով` հայկական կողմը պետք է համարժեք պատասխան տա Ադրբեջանի սադրիչ գործողություններին:

«Որոշակի դեպքերում  պարզապես անհրաժեշտ է, որ մենք համարժեք պատասխան տանք հակառակորդին, ոչ թե  միայն պաշտպանվենք»,- նշեց Ալավերդյանը:

Նրա խոսքով` Ադրբեջանը ներկայումս վարում է հիբրիդային պատերազմ` ոչ միայն ռազմական գործողություններ իրականացնելով շփման գծում, այլ նաև ԶԼՄ-ներում տարածելով ապատեղեկատվություն:

«Այս երևույթների դեմ պետք է հստակ  քաղաքականություն ունենալ, թե որ հարվածի դեպքում ինչ գործողություններ իրականացնել»,- եզրափակեց Ալավերդյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]