Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

«Մումիա» ֆիլմը կարող Է 95 մլն դոլարի վնաս բերել իր ստեղծողներին. Deadline

«Մումիա» ֆիլմը կարող Է 95 մլն դոլարի վնաս բերել իր ստեղծողներին. Deadline
ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռեժիսոր Ալեքս Կուրցմանի «Մումիա» ֆիլմը (2017 թվական)՝ գլխավոր դերերում Թոմ Քրուզի եւ Ռասել Քրոուի մասնակցությամբ, սպառնում Է 95 մլն դոլարի չափով վնաս բերել իր ստեղծողներին, առաջին հերթին Universal Pictures կինոընկերությանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Deadline պորտալը՝ վկայակոչելով մասնագետների ամփոփիչ հաշվարկները:

Գնահատումների համաձայն, տոմսերի վաճառքից ֆիլմի եկամուտները կկազմեն 375 մլն դոլար. ԱՄՆ-ի ներքին շուկայում՝ 75 մլն դոլար, արտասահմանյան շուկաներում՝ 300 մլն դոլար:

Գործող բիզնես-մոդելի համաձայն, համաշխարհային վարձույթում ստացված այդ գումարից կինոնկարի ստեղծողներին կհասնի 146 մլն դոլար: Deadline-ի տվյալներով, վնասներ չկրելու համար անհրաժեշտ Է «Մումիա»-ից ստանալ 450 մլն դոլարի եկամուտ:

Այսչափ հիասթափեցնող առեւտրային արդյունքներ են գրանցվել, չնայած «Մումիա» ժապավենի սկզբնական հարաբերական հաջողությանը, որը պրեմիերային շաբաթվա ընթացքում ստացված 169,3 մլն դոլար եկամուտներով ռեկորդ Էր սահմանել Թոմ Քրուզի մասնակցությամբ կինոնկարի համար:

Սակայն «Մումիա»-ն չկարողացավ պահպանել ցուցադրության առաջին օրերին դիտվող հանդիսականների մեծ հոսքը առաջին հերթին ասիական շուկայում, հատկապես Չինաստանում: Հաջող մեկնարկելով Ասիայում, ֆիլմն այստեղ երկրորդ շաբաթվա ընթացքում կտրուկ կրճատեց իր լսարանը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am