Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

ՊՊԾ գնդի գրավման գործով 14 մեղադրյալների դատական նիստը մեկ ժամով հետաձգվեց

ՊՊԾ գնդի գրավման գործով 14 մեղադրյալների դատական նիստը մեկ ժամով հետաձգվեց

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում  դատավոր Արտյուշ Գաբրիելյանի  նախագահությամբ դեռևս չմեկնարկած մեկ ժամով հետաձգվեց ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի գրավման գործով 14 մեղադրյալների երկրորդ դատական նիստը: «Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ`  պաշտպանների մի մասը դատարանի շենքի մուտքի մոտ հրաժարվեցին կարգադրիչների կողմից զննության ենթարկվել,ուստի կարգադրիչները  նրանց արգելեցին մուտք գործել դատարան: Դատավորը կարգադրիչների արձանագրության հիման վրա մեկ ժամ ընդմիջում հայտարարեց:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am