Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Լաս Վեգասում մահացել Է ռեփեր Prodigy-ն

Լաս Վեգասում մահացել Է ռեփեր Prodigy-ն
 ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի երաժիշտ-ռեփեր Prodigy-ն, որի իսկական անունն Ալբերտ Ջոնսոն Է, հունիսի 20-ին վախճանվել Է Լաս Վեգասում 42 տարեկան հասակում: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է TMZ ինտերնետ-պորտալը:

Prodigy-ն լայնորեն հայտնի Է դարձել 1990-ական թվականներին, երբ ելույթ Էր ունենում Mobb Deep երկյակի կազմում՝ ռեփեր Havoc-ի հետ: Խմբի Shook Ones Pt. II կոմպոզիցիան համարվում Է ամենահռչակավոր ստեղագործություններց մեկը «հարդ քոր ռեփ» ժանրում: «Prodigy-ն հոսպիտալացվել Էր մի քանի օր առաջ Mobb Deep-ի համերգից հետո՝ մանգաղաձեւ բջջային սակավարյունության հետ կապված բարդությունների պատճառով,- ասված Է երգչի մամուլի գործակալի հայտարարության մեջ:- Նրա երկրպագուների մեծ մասը գիտե, որ նա այդ հիվանդության դեմ պայքարում Էր ծնվելու օրվանից: Այդուամենայնիվ, մահվան ստույգ պատճառն առայժմ որոշված չԷ», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am