Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

Պայթյուն Բրյուսելի կայարանում. ահաբեկիչն սպանված Է, զոհեր չկան

Պայթյուն Բրյուսելի կայարանում. ահաբեկիչն սպանված Է, զոհեր չկան
ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հերթական ահաբեկչական գործողությունն Է տեղի ունեցել Եվրոպայում: Փարիզում եւ Լոնդոնում կատարված մի շարք հարձակումներից հետո հունիսի 20-ին անհայտ անձը պայթուցիկ սարք Է գործի դրել Բրյուսելի Կենտրոնական կայարանի դրամարկղների մոտ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Բազմության մեջ չարագործին նկատել Է զինվորական պարեկախումբը. նրան մատնել են հագուստի տակից երեւացող հաղորդալարերը: Զինվորականները գնացել են դեպի կասկածանք հարուցող մարդը, ինչից հետո որոտացել Է պայթյունը:

Ահաբեկիչը, հասկանալով, որ գրավել Է իրավապահների ուշադրությունը, գործի Է դրել պայթուցիկ սարքը, որի տիպը մինչեւ հիմա պարզված չԷ:

Պայթյունը եղել Է ոչ մեծ ուժի, ուստի շրջապատողները չեն տուժել: Ականատեսների հաղորդումներով՝ արտակարգ պատահարի վայրում շատ ծուխ Է եղել, խուճապ Է սկսվել, սակայն կարգի պահապանները եւ կայարանի անձնակազմը կարողացել են արագորեն իրադրությունը վերցնել վերահսկողության տակ:

Հանցագործի ինքնությունը եւ դրդապատճառներն առայժմ պարզված չեն: Բելգիայի ֆեդերալ դատախազությունը միջադեպը հետաքննում Է որպես ահաբեկչական գործողություն: Վարչապետ Շառլ Միշելը հրավիրել Է ազգային Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ: Ահաբեկչական սպառանալիքի մակարդակն առայժմ մնում Է անփոփոխ՝ երրորդ, նախավերջին նիշում:

Ավելի ուշ դատախազությունը հայտնել Է, որ ահաբեկչական գործողություն կատարողը մահացել Է: «Մենք կարող ենք հավաստել, որ կասկածյալն ստացել Է մահացու վիրավորում, նա մեռած Է»,- հայտարարել են գերատեսչությունում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am