Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 6,4 տոկոսով

Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 6,4 տոկոսով

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2017 թվականի հունվար-մայիսին 6,4 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը ներկայացրել է երկրի սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ-օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները: Անկում է գրանցվել միայն շինարարության և գյուղատնտեսության համախառն արտադրանքի ոլորտներում:

Շինարարության ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 13,1 տոկոսով: Էլեկտրաէներգիայի արտադրության ոլորտում 2017 թվականի հունվար-մայիսին ցուցանիշը 4,6 տոկոսով ավելացել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: 2016 թ. հունվար-մայիսի համեմատ ընթացիկ տարում ծառայությունների ծավալն (առանց առևտրի) աճել է 11 տոկոսով` կազմելով 524 մլրդ 689,4 մլն դրամ, իսկ գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը նվազել է՝ 3,5 տոկոսով` կազմելով 176 մլրդ 630,5 մլն դրամ:

Սպառողական գների ինդեքսը 2017 թվականի հունվար-մայիսին ավելացել է 0,4 տոկոսով, իսկ արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը` 3.5 տոկոսով:

Առեւտրի շրջանառությունն ավելացել է 12.8 տոկոսով և կազմել 894 մլրդ 484,6 մլն դրամ: Արդյունաբերական արտադրանքի ծավալը` 625 միլիարդ 53,5 միլիոն դրամ, 14,4 տոկոսով ավելացել է 2016 թ. հունվար-մայիսի համեմատ: Միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 1,9 տոկոսով (186 հազար 730 դրամ): Պետական հատվածում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 156 հազար 578 դրամ` նվազելով 0.4 տոկոսով, իսկ մասնավոր հատվածում կազմել է 224 հազար 203  դրամ` աճելով 2,4 տոկոսով: Արտաքին ապրանքաշրջանառության ծավալները 2016 թ. հունվար-մայիսի համեմատ աճել են 23,1 տոկոսով (2 մլրդ 286,2 մլն ԱՄՆ դոլար), ընդ որում` արտահանումն աճել է 20,9 տոկոսով (803,9 մլն դոլար), իսկ ներմուծումը` 24,4 տոկոսով (1 մլրդ 482,3 մլն դոլար): Դրամի փոխարժեքն ԱՄՆ դոլարի նկատմամբ հունվար-մայիսին եղել է 485.18:

Բոլոր բացարձակ ցուցանիշները ներկայացված են ընթացիկ գներով:

 

«Արմենպրես»-ը ներկայացնում է նաև ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության տրամադրած ինֆոգրաֆիկաները


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am