Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Թուրքիայում ՌԴ-ի դեսպան Է նշանակվել Ալեքսեյ Երխովը

Թուրքիայում ՌԴ-ի դեսպան Է նշանակվել Ալեքսեյ Երխովը
ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով Թուրքիայում ՌԴ-ի դեսպան Է նշանակվել Ալեքսեյ Երխովը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նախագահի հունիսի 19-ի հրամանագիրը հրապարակված Է իրավական տեղեկատվության պաշտոնական ինտերնետ-պորտալում: Երխովը Անկարայում Ռուսաստանի դիվանագիտական ներկայացուցչությունը կգլխավորի Անդրեյ Կառլովի փոխարեն, որն սպանվել Է 2016 թվականի դեկտեմբերին: Մինչ այժմ Ալեքսեյ Երխովը գլխավորում Էր ՌԴ ԱԳ նախարարության Իրավիճակային-ճգնաժամային կենտրոնի դեպարտամենտը:

Թուրքիայում ՌԴ-ի դեսպան Անդրեյ Կառլովն սպանվել Է 2016 թվականի դեկտեմբերի 19-ին Անկարայում գեղարվեստական ցուցահանդեսի բացման ժամանակ: Թուրքիայի ՆԳ նախարարության տվյալներով՝ ռուս դիվանագետի վրա կրակել Է ոստիկան Մեւլյութ Մերթ Ալթընթաշը: Նա Կառլովին սպանել Է ատրճանակից արձակված մի քանի կրակոցով՝ իր գործողությունները բացատրելով Սիրիայում Ռուսաստանի քաղաքականությունից դժգոհությամբ: Հարձակման հետեւանքով տուժել Է եւս երկու մարդ: Հարձակվողը ոչնչացվել Է հատուկ նշանակության ուժերի կողմից: ՌԴ ԱԳ նախարարությունը հարձակումը որակել Է ահաբեկչական գործողություն: Կառլովին հետմահու շնորհվել Է Ռուսաստանի հերոսի կոչում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am