Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   17 Հոկտեմբեր

Հայաստանի թիմը կմասնակցի Մոսկվայի Հրավառության միջազգային փառատոնին


 ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օգոստոսի 19-ին եւ 20-ին Մոսկվայում տեղի կունենա Հրավառության երրորդ միջազգային փառատոնը, որին կմասնակցեն ութ երկրների, այդ թվում՝ Հայաստանի թիմերը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է ՌԴ մայրաքաղաքի քաղաքապետարանի կայքում: «Ութ երկրների թիմեր երկինք կարձակեն շուրջ 60 հազար համազարկ՝ 10 հազարով ավելի, քան անցյալ տարի: Մրցութային ծրագրի անցկացման համար կօգտագործվի շուրջ 27 տոննա հրատեխնիկա: Հրավառությունների բարձրությունը կհասնի 200 մետրի»,- ասված Է հաղորդագրության մեջ:

Փառատոնը տեղի կունենա Բրատեեւսկի զբոսայգում, հրավառությունը կանցկացվի ժամը 21.00-ից մինչեւ 22.45-ը: Մրցումներին կմասնակցեն թիմեր Ռուսաստանից, Ավստրիայից, Հայաստանից, Բրազիլիայից, Չինաստանից, Ռումինիայից, Խորվաթիայից եւ Ճապոնիայից: Մրցույթի արդյունքներով ժյուրին կընտրի երեք առաջատարներին, որոնք կստանան բրոնզե, արծաթե եւ ոսկե գավաթներ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ