Երևանում՝ 11:07,   30 Ապրիլ 2024

Պուտինն անդրադարձել է ԱՄՆ-ի կողմից ՌԴ-ի նկատմամբ նոր պատժամիջոցներ սահմանելու հնարավորությանը

Պուտինն անդրադարձել է ԱՄՆ-ի կողմից ՌԴ-ի նկատմամբ նոր պատժամիջոցներ սահմանելու հնարավորությանը

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից Ռուսաստանի նկատմամբ նոր հնարավոր պատժամիջոցների դեմ պատասխան քայլերի մասին խոսելու համար դեռ վաղ է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Ինտերֆաքս»-ը, ՌԴ նախագահը միևնույն ժամանակ հավելել է, որ նոր պատժամիջոցների սահմանումը կբարդացնի երկու երկրների հարաբերությունները:

«Հարկավոր է տեսնել, թե այդ ամենն ինչպես է տեղի ունենալու, դրա համար հիմա հրապարակային մեր պատասխան գործողությունների մասին խոսելու համար վաղ է: Կարևոր է միայն նշել, որ ինչ էլ որ տեղի ունենա, դեռ պետք է տեսնենք, թե վերջնական արդյունքում ինչ կլինի: Բայց ինչ որոշում էլ որ կայացնեն օվկիանոսից այն կողմ, այդ ամենը մեզ փակուղու մեջ չի դնի»,- ասել է ՌԴ նախագահը «Շաբաթօրյա նորություններ» հաղորդմանը տված հարցազրույցում:

Նա հավելել է, որ, հավանաբար, ինչ-որ բան ուղղելու կարիք կլինի, որ իրենք ինչ-որ ավել քայլ անելու կարիք կունենան, ինչ-որ երևույթների լրացուցիչ ուշադրություն հատկացնելու անհրաժեշտություն կլինի, սակայն դա չի հանգեցնի փակուղու և կոլապսի: «Սակայն դա, իհարկե, կբարդացնի ռուս-ամերիկյան հարաբերությունները: Ես կարծում եմ, որ դա վնասակար է»,- ասել է Պուտինը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am