Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Գավառի պետթատրոնի նորակառույց շենքը շահագործման կհանձնվի այս տարվա հուլիսի սկզբին

Գավառի պետթատրոնի նորակառույց շենքը շահագործման կհանձնվի  այս տարվա հուլիսի սկզբին
ԳԱՎԱՌ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գավառ քաղաքի Լեւոն Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնի շենքը թատրոնի կոլեկտիվի եւ հանդիսատեսի առջեւ իր դռները կբացի 2016 թվականի հուլիսի առաջին օրերին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց պետթատրոնի շենքի շինարարական աշխատանքներն իրականացնող «Բազալտշին» ՍՊԸ տնօրեն Լյովա Մարտիրոսյանը, աշխատանքները ավարտին հասցնելու համար այս տարի պետական բյուջեի միջոցներից հատկացվել է 94 միլիոն դրամ, որը մեծ մասամբ արդեն իրացվել է:

«Այժմ իրականացնում ենք տեխնիկական բնույթի, տարածքի բարեկարգման, կահավորման աշխատանքներ, վերացնում նկատված մանր-մունր թերությունները: Մինչեւ հունիսի վերջերը շենքը կհանձնվի շահագործման»,-ասաց Լյովա Մարտիրոսյանը: Ըստ Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության կողմից ներկայացված տվյալների՝ Գավառի պետթատրոնի շենքի շինարարությունը տեւել է 4 տարի, որի ընթացքում ընդհանուր հաշվով պետական բյուջեի միջոցներից հատկացվել է շուրջ 780 միլիոն դրամ:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am