Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

Ալավերդիում կրակոցներ են հնչել. կա մեկ զոհ 

Ալավերդիում կրակոցներ են հնչել. կա մեկ զոհ 

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Լոռու մարզի Ալավերդիում կրակոցներ են հնչել, քաղաքացի Կ. Փ.-ն հիվանդանոցի ճանապարհին մահացել է։ Սպանության վերաբերյալ կատարվում է քննություն, պարզվում են հանգամանքները։ 

«Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվական վարչությունից տեղեկացրին, որ Լոռու մարզի Ալավերդի քաղաքի Թումանյան փողոցում սպանություն է տեղի ունեցել։ 
«Դեռևս ինքնությունը չպարզված անձը կրակոցներ է արձակել Ալավերդի քաղաքի բնակիչ՝ 1978 թվականի ծնված Կ. Փ.-ի ուղղությամբ և սպանել նրան։ Տեղում ծառայություն իրականացնող ոստիկանները վնասազերծել են և բերման ենթարկել հանցագործությունը կատարողին»,- ասացին ոստիկանությունից։

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am