Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

ՀՀ ՊՆ-ն նշանակվեց ՀԱՊԿ-ում ՀՀ լիազոր մարմին

ՀՀ ՊՆ-ն նշանակվեց ՀԱՊԿ-ում ՀՀ լիազոր մարմին

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Զինվորական և այլ կազմավորումների, դրանց շարժական գույքի, ինչպես նաև ռազմական նշանակության արտադրանքի փոխադրումների բնագավառում Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների համագործակցության մասին» համաձայնագրի իրականացման համար կառավարությունը լիազոր մարմին է նշանակեց ՀՀ պաշտպանության նախարարությանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ 2015թ. սեպտեմբերի 15-ին Դուշանբեում ստորագրվել է «Զինվորական և այլ կազմավորումների, դրանց շարժական գույքի, ինչպես նաև ռազմական նշանակության արտադրանքի փոխադրումների բնագավառում Հավաքական անվտանգության մասին կազմակերպության անդամ պետությունների համագործակցության մասին» համաձայնագիր (Ազգային ժողովի կողմից վավերացվել է 2017 թվականի փետրվարին): Այն սահմանում է զինվորական և այլ կազմավորումների, շարժական գույքի, ռազմական նշանակության ապրանքների փոխադրումների պլանավորման և իրականացման ժամանակ կողմերի փոխգործողությունների, կողմ երկրների և համաձայնագրի կողմ չհամարվող երկրների տարածքով դրանց տարանցման կարգը, ինչպես նաև սահմանում է փոխադրումների անվտանգության պահպանման կարգը համատեղ միջոցառումների և զորավարժությունների, խաղաղարար գործողությունների, արտակարգ իրավիճակների հետևանքների չեզոքացման ժամանակ` կողմերի լիազորված մարմինների նախնական համաձայնեցումից և պլանավորումից հետո:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am