Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   29 Հունվար

Թբիլիսիի Ադամյանի անվան պետական հայկական դրամատիկական թատրոնը միանում է «Մշակութային կանգառ» ծրագրին

Թբիլիսիի Ադամյանի անվան պետական հայկական դրամատիկական թատրոնը միանում 
է «Մշակութային կանգառ» ծրագրին

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ մշակույթի նախարարության «Մշակութային կանգառ» ծրագրի շրջանակում Հայաստանի մի շարք համայնքներում ելույթ կունենա Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան պետական հայկական դրամատիկական թատրոնը (գեղարվեստական ղեկավար՝  Արմեն Բայանդուրյան): Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:

Հայաստանի սահմաններից դուրս գործող միակ պետական հայկական թատրոնն իր խաղացանկային՝  Սանդլաժի «Օրը՝ անձրևոտ...» (բեմադրությունը՝ Ա. Բայանդուրյանի) ներկայացումով հունիսի 18-ին հանդես կգա Սպիտակի մշակույթի տանը, հունիսի 19-ին՝  Հաղարծնի մշակույթի տանը, հունիսի 20-ին՝  Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում, հունիսի 21-ին՝  Ստեփանավանի Ա. Մարգարյանի անվան մշակույթի տանը, հունիսի 22-ին՝  Իջևանի մշակույթի տանը, հունիսի 23-ին՝ Վանաձորի Հ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում, հունիսի 24-ին՝  Ալավերդու մշակույթի տանը:

ՀՀ մշակույթի նախարարության «Մշակութային կանգառ» ծրագիրը մեկնարկել է հունվարի 26-ին:

Ծրագրի շրջանակում, ՀՀ և Արցախի Հանրապետության 94 համայնքում կիրականացվի 426 միջոցառում` թատերահամերգային ծրագրեր, ցուցահանդեսներ, կինոցուցադրություններ:

Ծրագրի գլխավոր հովանավորն է մարդկային ռեսուրսների «Փյունիկ» հիմնադրամը: 




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ