Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   19 Դեկտեմբեր

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը կունենա 8 մասնակից 


ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը Եվրոպայի առաջնությանը կմասնակցի 8 մարզիկով:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` բռնցքամարտի Հայաստանի հավաքականը շարունակում է հավաք անցկացնել Օլիմպավանում՝ նախապատրաստվելով հունիսի 15-25-ը Ուկրաինայի Խարկով քաղաքում կայանալիք Եվրոպայի առաջնությանը:

Հավաքականի գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանը հայտնել է Եվրոպայի առաջնությանը մասնակցող մարզիկների անունները: Խարկովում Հայաստանի մարզական պատիվը կպաշտպանեն 49 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը, 52 կգ քաշային Նարեկ Աբգարյանը, 60 կգ քաշային Կարեն Տոնականյանը, 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը, 69 կգ քաշային Գոռ Երիցյանը, 75 կգ քաշային Արման Դարչինյանը, 91 կգ քաշային Նարեկ Մանասյանն ու գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ