Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Ազգային ժողովում մեկնարկել է կառավարության հրավիրած արտահերթ նիստը. ՈՒՂԻՂ

Ազգային ժողովում մեկնարկել է կառավարության հրավիրած արտահերթ նիստը. ՈՒՂԻՂ

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովում մեկնարկել է կառավարության հրավիրած արտահերթ նիստը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, գրանցվել է 83 պատգամավոր: Նիստի օրակարգում ընդգրկված է 4 հարց:

Պատգամավորներն արտահերթ նիստի ընթացքում կքննարկեն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին օրենքի նախագիծը և հարակից նախագծերի փաթեթը:

Խորհրդարանն այնուհետև կքննարկի «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը:

Նիստի ընթացքում պատգամավորները կքննարկեն նաև Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին օրենքի նախագիծը:

Օրակարգի վերջին հարցով էլ Ազգային ժողովը կքննարկի «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am