Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   20 Սեպտեմբեր

Սպասվող լրահոս. 07.06.2017


ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում: 

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի որոշմամբ, ՀՀ կառավարության նախաձեռնությամբ այսօր` հունիսի 7-ին, կգումարվի ՀՀ ԱԺ արտահերթ նիստ՝ նախաձեռնողի սահմանած օրակարգով:

Այսօր լրագրողների հետ կհանդիպի ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը: Նա կանդրադառնա գյուղատնտեսական մթերքների տոնավաճառի վերաբացմանը, ինչպես նաև մթերումների պարտքերի մարումների գործընթացին:

Հարկային և  մաքսային համակարգերի միասնականացման կամ ներդաշնակեցման շրջանակներում ի՞նչ աշխատանքներ են իրականացնում ԵԱՏՄ անդամ երկրները: Եվրասիական տնտեսական հանձնաժողովի  ֆինանսական քաղաքականության դեպարտամենտի տնօրեն Տիգրան Դավթյանը, ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Դավիթ Անանյանը կներկայացնեն աշխատանքների ընթացքը։

Մայիս ամսին ապրանքային շուկայում ի՞նչ գնային փոփոխություններ են գրանցվել, ո՞ր  ապրանքներն են թանկացել, որո՞նք` էժանացել: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության նախագահի խորհրդական Գուրգեն Մարտիրոսյանը, Ազգային վիճակագրության գների և միջազգային համադրումների բաժնի պետ Մարիամ Երիցյանը կներկայացնեն մանրամասներ:

Հունիսի 10-ին Երևանում կանցկացվի  «Համով-հոտով Երևան» 3-րդ փառատոնը, որն իրականացվում է «Երևան ամառ 2017» եռամսյա միջոցառումների ծրագրի շրջանակում: Լրագրողների հետ հանդիպմանը Երևանի քաղաքապետարանի տուրիզմի բաժնի պետ Գևորգ Օրբելյանն ու «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ նախագահ Սեդրակ Մամուլյանը կներկայացնեն փառատոնի ծրագիրը: Փառատոնն անցկացվելու է  Թումոյի այգում:

Հունիսի 8-ին Վարդենիսից կմեկնարկի ուլտրամարաթոն վազորդ, լեռնագնաց, արշավորդ Թելմա Ղազարեան Ալթունի` ավելի քան 283 կմ երկարությամբ վազքը դեպի Հադրութ: Այս միջոցառմամբ կտրվի դրամահավաքի մեկնարկը, որի ընթացքում ստացված գումարն ուղղվելու է Հայաստանից Արցախ ձգվող Janapar Trail արշավային արահետի բարելավմանը: Այսօր նախաձեռնողներն ու Թելմա Ղազարեան Ալթունը կներկայացնեն միջոցառման մանրամասները:

Արևային ճառագայթների ազդեցությամբ պայմանավորված մաշկային ի՞նչ հնարավոր խնդիրներ կարող են առաջանալ, այս ամառ սպասվող բարձր ջերմային ֆոնին ինչպե՞ս ճիշտ պաշտպանել մաշկը: Առողջապահության նախարարության Մաշկաբանության և սեռավարակաբանության բժշկագիտական կենտրոնի մաշկաբան Սևակ Մկրտչյանը, մաշկաբան Իզաբելլա Ավետիսյանը կանդրադառնան թեմային:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում և լսել լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզ թվիթերում և ֆեյսբուքում:



Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 10 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ