Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Փորձագետները պատմել են Apple-ի հնարավոր նորույթների մասին

Փորձագետները պատմել են Apple-ի հնարավոր նորույթների մասին
 ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հերթական նորույթը, որն Apple ընկերությունը կցուցադրի Սան Դիեգոյի մշակողների խորհրդաժողովում, կարող Է դառնալ սմարթ-դինամիկը, որն արձագանքում Է տիրոջ ձայնին եւ կատարում Է Էլեկտրոնային «ծառայապետի» գործառույթներ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Phys.org ինտերնետ-ագրեգատորը: Հունիսի 5-ին Սան Դիեգոյում մեկնարկում Է Apple ընկերության սարքերի եւ գործառական համակարգերի մշակողների ամենամյա խորհրդաժողովը: Վերլուծաբանների կարծիքով՝ նորույթ կդառնա այն սարքը, որն իր գործառույթներով նման Է Apple-ի երկու մրցակիցների արտադրանքին՝ Echo սմարթ-դինամիկին՝ Alexa ներսարված Էլեկտրոնային օգնականով, որն ստեղծել Է Amazon ընկերությունը, եւ Home սյունակներին, որոնք մշակվել են Google-ում: Այդ երկու սարքերն Էլ կարող են արձագանքել տիրոջ ձայնին, պատասխանել պարզ հարցերի եւ լուծել կենցաղային եւ գրասենյակային շատ խնդիրներ. պատվիրել մթերք կամ տաքսի, պատմել եղանակի կանխատեսման մասին, միացնել կամ անջատել լույսը, օդորակիչը եւ այլ կենցաղային սարքեր, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am