Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Բորիս Օտարովի ստեղծագործությունների ցուցահանդեսի բացում Լատվիայում

Բորիս Օտարովի ստեղծագործությունների ցուցահանդեսի բացում Լատվիայում

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Լատվիայում ՀՀ դեսպանության աջակցությամբ (նստավայրը՝ Վիլնյուս) և Լատվիայի հայ համայնքի, Լատվիայի համալսարանի գիտական գրադարանի կազմակերպմամբ hունիսի 2-ին տեղի է ունեցել հայազգի նկարիչ Բորիս Օտարովի ստեղծագործությունների ցուցահանդեսի բացման արարողությունը՝ վերջինիս հարյուրամյա տարելիցի շրջանակներում:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, միջոցառմանը ցուցադրվել են արվեստագետի ավելի քան 20 ստեղծագործություններ, որոնք Լատվիայի համալսարանի գիտական գրադարանում ներկայացված են լինելու մեկ ամիս:
Ցուցահանդեսի բացման արարողությանը ներկա են եղել Լատվիայի հասարակական-գիտական ոլորտի գործիչներ, հայ համայնքի ներկայացուցիչներ և այլք:
Ցուցահանդեսի բացման արարողության մասնակիցներին ուղղված իր ուղերձում Լատվիայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը նշել է, որ տաղանդավոր նկարչի ոչ ավանդական ստեղծագործական մոտեցումներն արժեքավոր ներդրում ունեն հայկական հարուստ մշակույթի մեջ։ 
Իրենց խոսքում նկարչի կյանքին ու գործունեությանն անդրադարձել են նրա այրի Լիդիա Օտարովան, հայ համայնքի ներկայացուցիչ Ալեքսանդր Գերոնյանը: 
Լատվիայի համալսարանի գիտական գրադարանի տնօրեն Վենտա Կոցերեն ներկայացրել է արվեստագետի ցուցադրված ստեղծագործությունները՝ միաժամանակ կարևորելով նմանատիպ միջոցառումների հաճախակի իրականացումը:
Տեղեկանք. Բորիս Օտարովը (1916-1991) ծնվել է Թբիլիսիում: 1932թ. նկարիչն ընդունվել է Մոսկվայի համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետ, 1941թ. ավարտել է համալսարանը և կամավոր մեկնել ռազմաճակատ: Պատերազմի ժամանակ Օտարովը ծանր վիրավորվել է: Պատերազմի ավարտից հետո Օտարովը հրաժարվել է իր մասնագիտությունից և լիովին տրվել նկարչությանը: Օտարովը հրապուրված է եղել հայկական միջնադարյան ճարտարապետությամբ, և իր աշխատանքներում հաճախ են արտացոլվել հայկական մոտիվները: Արվեստագետի ստեղծագործություններում առանձնանում է «Հայաստանի լեռներում» ստեղծագործությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am