Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Վայոց ձորի «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների սաները ցուցադրել են իրենց աշխատանքները

Վայոց ձորի «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների սաները ցուցադրել են իրենց 
աշխատանքները

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վայոց Ձորի մարզում գործող «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների սաները Եղեգնաձորում նշեցին ամառային արձակուրդի սկիզբը: Մարզային հանդիպման նպատակը նաև դպրոցականների համար շփման միջավայրի ստեղծումն էր ու առաջադրանքների ստուգատեսը: «Արմաթ» լաբորատորիաների սաները իրենց հետ բերել էին դասընթացների շրջանակում եռաչափ տպիչներով ստեղծած իրերն ու ռոբոտները: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին «Յուքոմ» ընկերության PR և հաղորդակցության ծրագրերի բաժնից:

Միջոցառմանը ներկա էին նաև ԻՏՁՄ-ի, Ucom ընկերության աշխատակիցները, գործարար Անուշավան Աբրահամյանը և այլք:

«Արմաթ» ինժեներական լաբորատորիաների համակարգող Սեդրակ Վարդանյանը նշում է, որ դեռևս մեկ տարի առաջ Վայոց Ձորում չկար ոչ մի խմբակ, իսկ այսօր մարզում գործում է արդեն 11 «Արմաթ» ինժեներական խմբակ-լաբորատորիա, որոնց սաները կներկայացնեն մեկ տարվա ընթացքում ձեռք բերած գիտելիքներն ու կատարած աշխատանքները:

Ucom ընկերության բրենդի զարգացման և հաղորդակցության բաժնի ղեկավար Աշոտ Բարսեղյանը, նշում է. «Արդեն երեք տարի է, ինչ Ucom ընկերությունը հետամուտ է լինում «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ներդրմանը ՀՀ մարզերի դպրոցներում: Սիմվոլիկ ամառային օր է ընտրվել, երբ մենք պետք է երեխաների շրջանում կարևորենք ինժեներական կրթությունը և անենք ամեն ինչ ի նպաստ երեխաների զարգացմանը»:

Հավելենք, որ «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ներդրման ծրագիրն իրականացվում է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ)  կողմից: Միությունը ՀՀ կառավարության և այլ դոնորների աջակցությամբ ծրագրում է ինժեներական ժամանակակից կրթության հնարավորություն ստեղծել ՀՀ բոլոր դպրոցականների համար: Այս պահին գործում է արդեն 200 «Արմաթ» խմբակ-լաբորատորիա, իսկ Ucom ընկերությունը հանդես է գալիս որպես այս կրթական ծրագրի խոշոր ներդրող: Ucom-ն արդեն իսկ հիմնել է մի քանի տասնյակ «Արմաթ» լաբորատորիաներ և ծրագրում է դրանց ընդհանուր թիվը հասցնել 70-ի:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am