Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակը երբեք չի թիրախավորել քաղաքացիական օբյեկտներ. Դավիթ Բաբայան

Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակը երբեք չի թիրախավորել 
քաղաքացիական օբյեկտներ. Դավիթ Բաբայան

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետությունը հերքում է Ադրբեջանի բնակավայրերի ուղղությամբ հայկական կողմից կրակ բացելու մասին տեղեկատվությունը: Արցախի Պաշտպանության բանակը երբեք չի թիրախավորել քաղաքացիական օբյեկտներ: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց  Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը:

«Ադրբեջանը վարում է նենգ քաղաքականություն, գրեթե միշտ բնակավայրերի մոտ տեղակայում է իր տարբեր ստորաբաժանումները, հրետանին, որտեղից էլ կրակում է մեր դիրքերի ուղղությամբ: Հայկական կողմը երբևէ որևէ քաղաքացիական օբյեկտի չի թիրախավորում: Եթե այդ ռազմական օբյեկտները շատ մոտ են հիվանդանոցներին կամ քաղաքացիական այլ օբյեկտներին, ապա չենք էլ կրակում այդ ուղղությամբ: Ադրբեջանի նման քաղաքականությունը ցույց է տալիս, որ նա ուզում է իրականացնել որևէ ահաբեկչական գործողություն ու ցույց տալ, թե տեսեք՝ Արցախն է անում, և փորձել ինչ-որ ձևով արդարանալ: Կրկնում եմ, մենք երբևէ որևէ քաղաքացիական օբյեկտ չենք թիրախավորել՝ ի տարբերություն իրենց»,-ասաց Դավիթ Բաբայանը:

Դավիթ Բաբայանի խոսքով, եթե Ադրբեջանը չէ հրադադարի ռեժիմը խախտող է, այդ դեպքում ինչու չի համաձայնվում, որ սահմանին դիտորդների թիվն ավելանա: Այնինչ հայկական կողմը բազմիցս հայտնել է, որ կողմ է դրան:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am