Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Թեհրանում կայացել են Հանրապետության տոնին նվիրված եկեղեցական արարողություններ

Թեհրանում կայացել են Հանրապետության տոնին նվիրված եկեղեցական 
արարողություններ

ԵՐԵՎԱՆ, 29  ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը և դեսպանության անձնակազմը Հայաստանի առաջին Հանրապետության 99-րդ տարեդարձի կապակցությամբ մայիսի 26-ին Թեհրանի Սուրբ Սարգիս եկեղեցում մասնակցել են Սուրբ պատարագի, որը ղեկավարեց Թեհրանի Հայոց թեմի առաջնորդական փոխանորդ Տ. Մակար եպս. Աշգարյանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից՝ հավելելով. «Նույն օրը մատուցվեց նաև Հանրապետական մաղթանք, ապա տեղի ունեցավ հոգեհանգստյան արարողություն՝ հանուն 1918թ. Սարդարապատի, Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի և այլ ճակատամարտերում իրենց կյանքը նվիրաբերած հայազգի մարտիկների հոգիների խաղաղության:

Եկեղեցական արարողություններին ներկա էին նաև Թեհրանի Հայոց թեմի պատգամավորական ժողովի, թեմական խորհրդի, «Ալիք» հաստատության, ազգային մարմինների, միությունների և իրանահայ համայնքի այլ ներկայացուցիչներ»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am