Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

Արցախյան հարցը մշտապես սփյուռքի ուշադրության կենտրոնում է. ՌԱԿ կենտրոնական վարչության նախագահ

Արցախյան հարցը մշտապես սփյուռքի ուշադրության կենտրոնում է. ՌԱԿ կենտրոնական 
վարչության նախագահ

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԼՂ հակամարտության կարգավորման ոլորտում միջազգային քարոզչությանը մասնակցությունն ընդլայնելու համար սփյուռքն ազդակներ է ակնկալում ՀՀ իշխանություններից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` մայիսի 29-ին լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Ռամկավար ազատական կուսակցության կենտրոնական վարչության նախագահ Սերխիո Նահապետյանը:

«Անշուշտ,  Արցախի հարցում Հայաստանի իշխանությունը  պետք է մեզ ուղղորդի: Մենք հետևելու ենք Հայաստանի իշխանության քաղաքականությանը և ըստ դրա կկատարենք մեր քայլերը: Արցախյան հարցը մշտապես սփյուռքի ուշադրության կենտրոնում է»,- ասաց Նահապետյանը: Նրա խոսքով` սփյուռքը պետք է քայլեր ձեռնարկի Արցախի  միջազգային ճանաչման ուղղությամբ:

Ըստ Նահապետյանի`  աշխարհաքաղաքական ներկայիս գործընթացներով պայմանավորված՝ պետք է նոր քաղաքական մոտեցումներ ցուցաբերել:

Այս առումով ատենապետը մտահոգիչ է համարում վերջին 5 տարիներին Ադրբեջանի վարած քաղաքականությունը:

«Ադրբեջանը վերջին 5 տարում բավականին փոխել է իր քաղաքականությունը և ակտիվացել  հատկապես այնտեղ, որտեղ հայ համայնքն ուժեղ է: Արգետինայում միլիոնավոր դոլարներ են ծախսում,  ամիսը մեկ անգամ արգենտինացի պատգամավորներին հրավիրում են Ադրբեջան՝ իրենց հայացքները ներկայացնելու համար: Ուստի, մենք պետք է կարողանանք աշխարհի բոլոր կառավարություններում բարձր դիրք զբաղեցնել, որպեսզի զսպենք ադրբեջանցիների նման ակտիվությունը»,- ընդգծեց Նահապետյանը:

Բուենոս Այրեսի նախկին պատգամավորը կարևորեց բոլոր կուսակցությունների միասնական  աշխատանքը համայն հայության օրակարգային խնդիրները լուծելու համար:

«Արգետինայում միասին գործ անելը հաջողվում է: Բոլոր կազմակերպություններն այն մտքին են, որ պետք է միասին լուծել խնդիրները: Այստեղ հայանպաստ գործունեությունը  վեր է կուսակցությունների շահերից, և շատ ուրախալի է, որ նման համոզմունքը կիսում են երիտասարդները»,- ասաց Նահապետյանը:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am