Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Ծերացումից պաշտպանող քսուք Է ստեղծվել կենսատեխնոլոգիաների հիման վրա

Ծերացումից պաշտպանող քսուք Է ստեղծվել կենսատեխնոլոգիաների հիման վրա

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Biotherm կոսմետիկական առեւտրանիշը թողարկել Է Blue Therapy Multi-Defender SPF 25 քսուքը, որը պարունակում Է կարմիր ջրիմուռների եւ թերմալ պլանկտոնի լուծամզուքներ: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է բրենդի մայիսի 29-ի մամուլի տեղակագրում:

Նորույթը ուլտրամանուշակագույն ճառագայթներից եւ շրջակա միջավայրի բացասական ներգործությունից պաշտպանում Է ընկերության մշակած Broad Outdoor Defense Complex լայն գործողության համալիրի միջոցով՝ դրանով իսկ դանդաղեցնելով մաշկի ծերացման գործընթացը, մեծացնելով դրա առաձգականությունը, նվազեցնելով պիգմենտային բծերը եւ հարթելով կնճիռները:

Furcellaria Lumbricalis կարմիր ջրիմուռների լուծամզուքը նվազեցնում Է բորբոքումը եւ կանխում մաշկի ջրազրկումը: Biotherm առեւտրանիշը 1952 թվականին գրանցել Է Ժանին Մարիսալը Ֆրանսիայում: Ներկայում Biotherm-ը մտնում Է L’Oreal կորպորացիայի կազմի մեջ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am