Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

Գոլֆի առաջնությունում հաղթող ճանաչված UcomPremier բաժանորդը Ֆրանսիայում կդիտի «Open de France»-ը  

Գոլֆի առաջնությունում հաղթող ճանաչված UcomPremier բաժանորդը Ֆրանսիայում կդիտի «Open de France»-ը  

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ucom ընկերությունն «Արարատ» գոլֆ ակումբի հետ համատեղ մայիսի 27-ից հունիսի 18-ը հատուկ UcomPremier բաժանորդների համար կազմակերպում է Գոլֆի առաջնություն: Հաղթողը հնարավորություն կունենա ներկա գտնվելու հունիսի 29-ից հուլիսի 2-ը Ֆրանսիայում կայանալիք «Open de France» գոլֆի միջազգային հեղինակավոր մրցաշարին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, UcomPremier ծրագրի նպատակն է բացառիկ ուշադրության արժանացնել ընկերության ամենահավատարիմ բաժանորդներին, ովքեր ավելի քան 12 ամիս եղել են Ucom-ի բաժանորդ` մշտապես օգտվելով ընկերության ձայնային կամ շարժական ինտերնետ ծառայություններից:

«Շնորհակալություն մեր ընկերության հավատարիմ ու շատ կարևոր բաժանորդներին մեր ծառայություններից օգտվելու համար: Այս մրցաշարը մեր ընկերության երախտագիտության դրսևորումներից է իր Premier բաժանորդների նկատմամբ», - ասել է Ucom ընկերության տնօրեն Հայկ Եսայանը:

Ի դեպ, մինչ մրցաշարը կլինեն հատուկ դասընթացներ նրանց համար, ովքեր դեռ չգիտեն գոլֆ խաղալ, իսկ նրանք, ովքեր արդեն խաղում են, հնարավորություն կունենան կատարելագործելու իրենց հմտությունները: Նշենք նաև, որ UcomPremier բաժանորդներն ստանում են մի շարք առավելություններ Ucom-ի ծառայություններից, խորհրդատվությունից, սպասարկումից օգտվելու ժամանակ, ինչպես նաև օգտվում են մի շարք բացառիկ հնարավորություններից, որոնք առաջարկում են Ucom-ի գործընկեր կազմակերպությունները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am